Անհատական պլան

Այս երկարաժամկետ կարնտինյան օրերին, ամբողջ օրը տանը անցկացնելով հանդերձ, ես որոշեցի բլոգումս տեղադրել իմ օրվա պլանը։

Երկուշաբթի Մարտի 30

14։00-14։30 արթնանալ, լվացվել, ննջասենյակս կարգի բերել, 15։00 նախաճաշել, տունը կարգի բերել, 16։00 դուրս գալ պատշգամբ և 15-20 րոպե լսել հաճելի երաժշտություն։ Ապա 1-1,5 ժամ տրամադրել դասերս կատարելուն,ազատ ժամանակս տրամադրել փոքրիկ քույրիկիս հետ ինչ որ խաղեր խաղալուն,ժամը 18։00-19։00 նկարել մի քանի էսքիզներ, 20։00 ինչ որ համեղ բան պատրաստել և ընթրել ընտանիքի հետ միասին։ Կտրատել մրգեր, պատրաստել սուրճ և ինչ որ հետաքրքիր ֆիլմ դիտել ընտանիքիս անդամների հետ։ 22։00 գիրք կարդալ (Չգտնված երիցուկները), մոտ 2_2,5 ժամ տրամադրել միայնակ ֆիլմ դիտելուն հիմնականում մելոադրամա և քնել մոտավորապես ժամը 13։00-ին։

Թողնել մեկնաբանություն