Դիպլոմային աշխատանք Ուսուցիչների հագուստների պատվերներ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջ

Հեղինակ՝ Վարդուհի Սաղաթելյան

Թեմա՝ <<Ուսուցիչների հագուստների պատվերներ>>

Ղեկավար, դասավանդող՝ Մերի Խանջյան

Ք. Երևան 2021թ.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

(Ներածություն; գործվածքի մասին ինֆորմացիա; հագուստների մասին ինֆորմացիա; մեքենաների մասին տեղեկություն; ամփոփում):

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նորաձևությունը որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանություն է կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում։ Նորաձևություն հասկացությունը, որպես կանոն, ենթադրում է ոչ կայուն, հաճախ փոփոխվող դիրքորոշում։ Եթե երևույթը կամ հագուստը, լինելով նորաձև որոշակի ժամանակահատվածում, իր թարմությունը կորցնում է շրջապատի աչքում, ապա դառնում է ոչ նորաձև։Ժամանակակից աշխարհում նորաձևությունն ունի սեզոնային բնույթ գարուն-ամառ և աշուն-ձմեռ։

Դիպլոմային աշխատանքի թեման է՝ <<Ուսուցիչների հագուստների ձևավորում>>։ Այն իր մեջ ներառում է՝ 2 պիջակ, 2 տաբատ, 2 շրջազգեստ, 3 կիսաշրջազգեստ և սարաֆան։

Շուտով վերջին զանգ է և մենք մեր քոլեջի ուսուցչական անձակազմի հետ միասին որոշեցինք այդ կարևորագույն օրը լինել չկրկնվող և միանման։ Ընտրեցինք հետաքրքիր վանդակավոր կտոր և սկսեցինք կարել մեր ուսուցչուհիների տարատեսակ պատվերները։ Պատվերը ընդունել ենք իմ ընկերուհի Մարիա Բուդոյանի հետ միասին։ Այս ամենը հանդիսանում է նաև մեր դիպլոմային աշխատանքի մի մասը։

ՎԱՆԴԱԿԱՎՈՐ ԿՏՈՐ

ՊԻՋԱԿՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄ

Ուսուչուհիներից ընկեր Մարիամը և կազմակերպիչ ընկեր Մարիամը ցանկացան որպեսզի  իրենց համար կարենք պիջակ։ Սկսեցինք գործընթացը։ Սկզբում ամսագրից ընտրեցինք պիջակի ձևը, երկուսն էլ ցանկացել էին լայնոտ մոդել։ Այնուհետև անցանք լեկալները հանելուն, կտորը և աստառը ձևելուն, բլանդելուն, որից հետո արեցինք պրիմերկա և անցանք կարելու գործընթացին։ Ընթացքը շատ բազմածավալ և հետաքրքիր էր։ Ճիշտ է բարդ էր պիջակ կարելը, բայց ուսուցչուհիների հետ ստեղծած ջերմ մթնոլորտում ավելի հեշտ դարձավ ամեն բան։Ստորև հետաքրքիր լուսանկարներ ընթացքից և արդյունքից։

ՏԱԲԱՏՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄ

ՀՈԼԻԴԵ ՏԱԲԱՏ

Ուսուցչուհիներից ընկեր Ելենան ցանկացավ վերջի զանգին ներկայանալ հոլիդե տաբատով։ Որոշեցինք ձևը և ամսագրից հանեցինք լեկալ։ Հետո ձևեցինք տաբատը և գրպանները։ Բլանդեցինք և հենց իր վրա ձևավորեցինք հիմնական տեսքը։ Դրանից հետո սկսեցինք կարել, մաքրակար անել և ահա վերջնական շլացուցիչ արդյունքը։

ԼԱՅՆ ՁևՎԱԾՔՈՎ ՏԱԲԱՏ

Մեր կազմակերպիչ ընկեր Մարիամի հետ որոշեցինք որ իր տաբատը պետք է լինի լայնոտ և հետաքրքիր ոճի։ Վերջնական ձևը որոշելուց հետո ամսագրից հանեցինք լեկալը և սկսեցինք ձևման գործընթացը։ Ապա բլանդեցինք, կատարեցինք պրիմերկա և ստացանք տաբատի ձևը։ Սկսեցինք կարել, մաքրակար անել և ստացանք վերջնական հիասքանչ տեսք։

ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄ

Ուսուցչուհիներից ընկեր Նարինեն, ընկեր Նելլին և ընկեր Ելենան պատվեր տվեցին իրար վրա եկող կիսաշրջազգեստներ։ Ընկեր Ելենան ցանկացավ իր փոքրիկի համար։ Չափերը վերցնելուց հետո սկսեցինք ձևման աշխատանքները։ Նույն սկզբմունքով ձևեցինք նաև իմ և Մարիաի համար կիսաշրջազգեստներ, որոնք պետք է հագնենք վերջին զանգի օրը։ Սկսեցինք բլանդելու գործընթացը, այնուհետև արեցինք պրիմերկա և դրանից հետո անցանք կարելուն։ Ընթացքը հետաքրքիր էր և բազմաբնույթ։ Ստորև լուսանկարներ։

ՇՐՋԱԶԳԵՍՏՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄ

ԱՆԹև, ԼԱՅՆ ՇՐՋԱԶԳԵՍՏ

Ընկեր Մարինեն ցանկացավ ներկայանալ անթև լայն շրջազգեստով։ Որոշեցինք ամենահարմար և գեղեցիկ ձևը ու անցանք գործի։ Ձևեցինք, բլանդեցինք, որից հետո ընկեր Մարինեն փորձեց և սկսեցինք կարել։ Նրա հետ աշխատելը շատ հաճելի էր։

ԼԱՅՆ ԹևԵՐՈՎ ՇՐՋԱԶԳԵՍՏ

Ընկեր Ելենան ցանկացավ նաև շրջազգեստ, որի ձևը շատ տարբերվող է։ Սկսեցինք ձևել, բլանդել և արեցինք պրիմերկա և կարեցինք։Ընթացքը շատ ուսուցողական և հետաքրքիր էր, քանի որ թևերի ձևը յուրօրինակ է։

ՍԱՐԱՖԱՆԻ ՁևԱՎՈՐՈՒՄ

Ընկեր Էլյան պատվիրեց լայնացված սարաֆան։ Ընտրեցինք չկրկնվող ձև և սկսեցինք աշխատել։ Սկզբում ձևեցինք, ապա բլանդեցինք, արեցինք պրիմերկա և անցանք կարելուն։ Ընթացքը մեզ համար ուսուցողական էր, քանի որ առաջին անգամ էինք կարում նման ձևվածքով զգեստ։

Դիպլոմային աշխատանք, Տաբատների ձևավորում

ՀՈԼԻԴԵ ՏԱԲԱՏ

Ուսուցչուհիներից ընկեր Ելենան ցանկացավ վերջի զանգին ներկայանալ հոլիդե տաբատով։ Որոշեցինք ձևը և ամսագրից հանեցինք լեկալ։ Հետո ձևեցինք տաբատը և գրպանները։ Բլանդեցինք և հենց իր վրա ձևավորեցինք հիմնական տեսքը։ Դրանից հետո սկսեցինք կարել, մաքրակար անել և ահա վերջնական շլացուցիչ արդյունքը։

ԼԱՅՆ ՁևՎԱԾՔՈՎ ՏԱԲԱՏ

Մեր կազմակերպիչ ընկեր Մարիամի հետ որոշեցինք որ իր տաբատը պետք է լինի լայնոտ և հետաքրքիր ոճի։ Վերջնական ձևը որոշելուց հետո ամսագրից հանեցինք լեկալը և սկսեցինք ձևման գործընթացը։ Ապա բլանդեցինք, կատարեցինք պրիմերկա և ստացանք տաբատի ձևը։ Սկսեցինք կարել, մաքրակար անել և ստացանք վերջնական հիասքանչ տեսք։

Դիպլոմային աշխատանք, Պիջակների ձևավորում

ՊԻՋԱԿՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄ

Ուսուչուհիներից ընկեր Մարիամը և կազմակերպիչ ընկեր Մարիամը ցանկացան որպեսզի իրենց համար կարենք պիջակ։ Սկսեցինք գործընթացը։ Սկզբում ամսագրից ընտրեցինք պիջակի ձևը, երկուսն էլ ցանկացել էին լայնոտ մոդել։ Այնուհետև անցանք լեկալները հանելուն, կտորը և աստառը ձևելուն, բլանդելուն, որից հետո արեցինք պրիմերկա և անցանք կարելու գործընթացին։ Ընթացքը շատ բազմածավալ և հետաքրքիր էր։ Ճիշտ է բարդ էր պիջակ կարելը, բայց ուսուցչուհիների հետ ստեղծած ջերմ մթնոլորտում ավելի հեշտ դարձավ ամեն բան։Ստորև հետաքրքիր լուսանկարներ ընթացքից և արդյունքից։

Դիպլոմային աշխատանք <<Դասական հագուստի ձևավորում>>

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջ

Հեղինակ՝ Վարդուհի Սաղաթելյան

Թեմա՝ <<Դասական հագուստի ձևավորում>>

Ղեկավար, դասավանդող՝ Մերի Խանջյան

Ք. Երևան 2021թ.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

(Ներածություն; գործվածքի մասին ինֆորմացիա; պիջակի, տաբատի և բլուզի մասին ինֆորմացիա; մեքենաների մասին տեղեկություն; ամփոփում):

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նորաձևությունը որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանություն է կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում։ Նորաձևություն հասկացությունը, որպես կանոն, ենթադրում է ոչ կայուն, հաճախ փոփոխվող դիրքորոշում։ Եթե երևույթը կամ հագուստը, լինելով նորաձև որոշակի ժամանակահատվածում, իր թարմությունը կորցնում է շրջապատի աչքում, ապա դառնում է ոչ նորաձև։Ժամանակակից աշխարհում նորաձևությունն ունի սեզոնային բնույթ գարուն-ամառ և աշուն-ձմեռ։

Դիպլոմային աշխատանքի թեման է՝ <<Դասական հագուստի ձևավորում>>։ Այն իր մեջ ներառում է դասական պիջակ, տաբատ և բլուզ։

Իմ պատկերացումները թղթի վրա արտահայտելով, էսքիզաորեցի և ստացա այն ինչ պետք է։ Այնուհետև չափումները վերցրեցի, կատարեցի կտորի հաշվարկ և գնեցի համապատասխան գործվածքը։

ԱՆԺԵԼԻԿԱ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՎԱԾՔ

Անժելիկան բազմակողմանի խիտ գործվածք է կոստյումի համար, որն ունի ձգվող ազդեցություն և տարածվում է լայնությամբ:Այն շուկայում է արդեն ավելի քան 10 տարի և մինչ այժմ չի կորցնում իր արդիականությունը: Անժելիկան փափուկ և հաճելի գործվածք է, առջևի մասում հարթ և փայլաը, իսկ հետևի կողմում՝ մի փոքր փայլուն: Ձգվող հատկության պատճառով այն չի կնճռոտվում, չի դեֆորմացվում և չի խանգարում շարժմանը: Գործվածքն ունի գեղեցիկ գույներ և առավել հարմար է դասական հագուստի համար: Այս գործվածքըօգտագործվում է հիմնականում կանանց հագուստ կարելու համար՝ կոստյումներ, կիսաշրջազգեստներ, զգեստներ, բաճկոններ և վերարկուններ:

ԿԱՆԱՑԻ ԴԱՍԱԿԱՆ ԿՈՍՏՅՈՒՄ

Կանացի կոստյումը ծնվել է 1660-ական թթ., երբ ձիավարության համար կանացի կոստյումի մեջ հայտնվեց բաճկոնի/ժիլետի և կիսաշրջազգեստի համադրությունը:Նման հագուստ, որը կապված չէր ձիարշավի հետ, հայտնվում է 19-րդ դարի վերջում։ Այստեղ անհրաժեշտ է լեզվական տեղեկություն։ Կոստյումը անվանում էին costume, բայց ոչ suit: Երկու բառերն էլ ռուսերենում թարգմանվում են «կոստյում»։ Բայց առաջին դեպքում կոստյումը որպես հագուստի պարագաների համադրություն, իսկ երկրորդը նշանակում է կոստյում` որպես դասական հագուստ, որը նման է տղամարդու կոստյումին։ Այսպիսով, կոստյումի այս ձևը դառնում է դասական կոստյում միայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Դերձակները կանացի կոստյումներ պատրաստելիս օգտագործում էին փափուկ գործվածքներ և ձգտում ընդգծել կանացիությունն իրենց աշխատանքներում։

Ավանդաբար դասական կոստյում կրել են միայն տղամարդիկ, սակայն 20-րդ դարում հասարակության մեջ կնոջ դերի ամրապնդմանը զուգընթաց այն սկսեցին կրել նաև կանայք։ Սկզբում դասական կոստյումը ամենօրյա հագուստ էր, սակայն 50-60-ական թվականներից այն սկսեց զիջել դիրքերը և դարձավ հագուստի օրինակ դասական ոճի սիրահարների համար կամ հատուկ դեպքերի համար` հեղինակավոր աշխատանք, պաշտոնական միջոցառում, տոն, այցելություն մշակութային հաստատություններ, ելույթ հանրության առջև և այլն։

ԿԱՆԱՑԻ ԴԱՍԱԿԱՆ ՏԱԲԱՏ

Տաբատ, շալվար, արտահագուստ, որը ծածկում է մարմնի ստորին հատվածն ու երկու ոտքերը՝ առանձին-առանձին։

Դասական տարբերակով՝ տաբատը ներքևի հատվածում հասնում է ոտքի կոճին, կամ կրնկի վերին հատվածին։ Ավանդաբար ամրանում է գոտկատեղին, չնայած շատ ժամանակակից մոդելներ կարող են ունենալ ավելի ցածր դիրք և ամրանան կոնքի վրա։ Տաբատը մարմնի վրա ամրացվում է գոտիով կամ տաբատակալով։ Հաճախ ունենում է գրպաններ, որոնք փակվում են կոճակների, ճարմանդի կամ կոճակագամի օգնությամբ։

ԿԱՆԱՑԻ ԲԼՈՒԶ

Բլուզ  բարակ գործվածքից պատրաստված կանացի թեթև հագուստ ՝ կարճ տեղադրված վերնաշապիկի տեսքով: Բլուզը պարունակում է թևեր, մանյակ և բռունցքներ: Այն հաճախ ամրացվում է կոճակներով, բայց կան նաև տունիկաձև բլուզներ: Սպիտակ բլուզը խիստ բիզնեսի ոճի անբաժանելի տարր է: Սովորաբար վերնաշապիկները հագնում են կիսաշրջազգեստով։Բլուզը `որպես կանացի հագուստի տարր, հայտնվել է 19-րդ դարում` զգեստը վերին մասում և ներքևում (կիսաշրջազգեստ) բաժանելու արդյունքում: Դրա տարբերակները հայտնվել են 1940-ականներին և փառք ձեռք բերել 1960-ականների ընթացքում:

Կան կանացի բլուզի տարբեր ոճեր և դրանք կարելու շատ եղանակներ: Այնուամենայնիվ, կանանց նորաձեւության մեջ կա որոշակի հետեւողականություն: Տարբեր տատանումներով վերնաշապիկ-բլուզը միշտ էլ արդիական է: Տիրապետելով դրա բնորոշ տարրերի `դասական վերնաշապիկի մանյակին, ամրացված թևերին, ճարմանդներին, ինչպես նաև արտադրանքի ընդհանուր կարի հաջորդականությանը, լավ հիմք կստեղծեն ավելի բարդ և շքեղ ոճերի բլուզներ պատրաստելու համար:

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Հագուստ կարելու համար օգտագործում են տարբեր տեսկի կարի մեքենաներ:Մեր դիպլոմային աշխատանքի համար օգտագործել ենք Janome ֆիրմայի կարի մեքենա և եզրակարող մեքենա:

JANOME ՖԻՐՄԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱ

Janome կարի մեքենան աշխարհում ճանաչված բրենդ է, ընդլայնված է ավելի քան 100 երկրներում: Այն ճապոնական արտադրության է: Կան տարբեր մոդելների և կարատեսակների:

3 ԹԵԼԱՆԻ ՇՂԹԱՅԱԿԱՆ ԿԱՐ ՏՎՈՂ ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱ

Կարի մեքենան կատարում է գործվածքի եզրերը մաքրակարելու գործողությունը: Պահպանում է գործվածքը հլիզվելուց:

ԱՄՓՈՓՈՒՄ

Սովորում եմ քոլեջի <<հագուստի մոդելավորում և նախագծում>> բաժնի 3_րդ կուրսում։Դիպլոմային ընդհանուր աշխատանքս բազմածավալ է և այս ամենը կազմում է աշխատանքի մի մասը։ Ներկայացնում եմ դասական հագուստներ, որոնք իրենց մեջ ներառում են՝ պիջակ, տաբատ և բլուզ, որոնք կարելը բավականին բարդ էր։ Ընթացքը անցավ անչափ հետաքրքիր և ուսուցողական։ Ամեն ինչ անում էի սիրով և պատասխանատվորեն։

Շնորհակալ եմ ձեզ ընկեր Մերի մեր կողքին լինելու և մեզ օգտակար խորհուրդներ տրամադրելու համար։ Դուք շատ բարի և կարեկցող մարդ եք։ Ես ձեզ շատ եմ սիրում և հարգում։Թող բոլորը լինեն ձեզ նման։💕

Կարում ենք մարտի 8_ի նվերներ

Ես և Մարիան որոշեցինք մեր մայրիկին և հարազատներին անակնկալ նվեր պատրաստել ու կարել խոհանոցային բրնիչներ և թաթմաններ։ Ընտրեցինք տարազային հայատառ կտոր և գնեցինք։ Սկսեցինք ձևման և կարման գործընթացը։ Վերցրեցինք ձեռքի չափսեր, որից հետո հանեցինք լեկալ և սկսեցինք աշխատել։ Ամեն ինչ անցնում էր շատ հետաքրքիր և մենք անհմբերությամբ շտապում էինք ավարտել, որպեսզի նվիրեինք նրանց։ Արդյունքում ստացվեց շատ հետաքրքիր անակնկալ։ Իսկ վերջում մեկ կոմպլեկտ նվիրեցինք մեր քոլեջի խոհանոցին։

Ներքնկների պատվեր

Ամսվա սկիզբ է և մենք նորից ստացանք ներքնակների պատվեր երեսուն հատ։ Նույն սկզբմունքով սկսեցինք ձևել և կարել։Սկզբում կարեցինք աստառները, որից հետո վրաի կտորը և տեղադրեցինք շղթաները։ Անցկացրեցինք սպունգների վրա և ստացանք վերջնական արդյունք։ Ստորև լուսանկարներ։

Սարաֆան քույրիկիս համար

Մտածեցի փոքրիկ քույրիկիս ուրախացնել և կարել գեղեցիկ սարաֆան։ Որոշեցի, վերցնել հենց մեր վերջին զանգի կիսաշրջազգեստների կտորից։ Սկսեցի ձևման և կարման աշխատանքները։ Սկզբում ձևեցի առաջամասը և հետևամասը, իրար միացնելուց հետո ստացա կրծքի փորվածքը և վերջում միացրեցի ուսերի հատվածը։ Վերջնական արդյունքը շատ տպավորիչ և պուպուշ էր։ Պատրաստեցի նաև նույն կտորից փոքրիկ գլխազարդ, քույրիկիս տեսքը լրացնելու համար։

Կիսաշրջազգեստ մայրիկիս համար

Մայրիկս իմ վերջին զանգի կիսաշրջազգեստի կտորը շատ էր հավանել և ցանկանում էր նույնպես ունենալ նմանատիպ հագուստ։ Որոշեցի գնել համապատասխան չափի կտոր և մայրիկիս համար նույնպես կարել։ Սկզբում վերցրեցի չափսերը, ապա կտորը ձեռք բերելուց հետո սկսեցի ձևման և կարման գործընթացը։Ընթացքը շատ հաճելի էր, քանի որ առաջին անգամ էի հագուստ կարում մայրիկիս համար։Արդյունքում ստացա այն ինչ պետք էր, մայրիկս շատ հավանեց։ Պատրաստեցի նաև գլխազարդ նույն կտորից։ Ստորև տեղադրվծ են լուսանկարներ։

Միասնական նախագիծ Հարավի 4_5րդ դասարանցիների հետ

Այսօր մենք այցելեցինք հարավային դպրոց, իրականացնելու խոհանոցային թաթմանների կարման նախագիծը։ Սկզբում երեխաներին սովերեցրինք ինչպես օգտվել կարի մեքենաից։ Հետո ձևեցինք թաթմանները և երեխաների հետ միասին կարեցինք։ Ուրախ ենք որ կարողացանք գիտելիքներ փոխանցել մեր կրթսեր ընկերներին։

Ավարտական ծեսի հագուստներ

Մայիսին տեղի է ունենալու մեր վերջին զանգը, այդ առիթով մենք՝ հագուստի մոդելավորման աղջիկներով որոշեցինք ինքներս նախագծել և կարել մեր ավարտական հագուստները։ Քանի որ պետք է այդ օրը լինենք միանման, մենք բոլորիս համար գնեցինք նույն կտորից։ Որոշեցինք կարել կիսաշրջազգեստներ, ամենքիս յուրովի ձևով։ Իմ և Մարիաի կիսաշրջազգեստները մտածեցինք կարել միանման։ Սկզբում ձևեցինք, ապա բլանդեցինք, որից հետո էլ կարեցինք, տեղադրեցինք կոճակներ և ստացանք վերջնական արդյունքը։ Նույն կտորից պատրաստեցինք նաև գլխազարդեր, որպեսզի լիրժեք դառնար մեր տեսքը։ Այս ամենը հանդիսանում է մեր դիպլոմային աշխատանքի մի մասը, այդ իսկ պատճառով ավելի պատասխանատվորեն ենք մոտենում հագուստների կարմանը։ Կիսաշրջազգեստները կարեցինք մեծ ոգևորությամբ, քանի որ այն հագնելու ենք մեր ավարտական ծեսի ժամանակ։